Օգոստոսը կրկին շա՜տ թեժ էր YES-ում: Ամբողջ թիմով աշխատում էինք և կազմակերպում ZeRoRo 2019-ը: Այս անգամ 27 ուսանողներ և կամավորներ սովորում էին արբանյակների կոդավորում, որպեսզի կարողանան հավաքել տիեզերքում կուտակված բեկորները և կրճատել վնասված արբանյակների քանակը տիեզերքում: Ասե՛ք, որ հետաքրքիր է ու հավես: Հայաստանի չորս մարզերից՝ Շիրակից, Գեղարքունիքից, Տավուշից և Արագածոտնից, 14-16 տարեկան մասնակիցներ երկու շաբաթ …

2018 թ-ի սեպտեմբերի 2-8-ի ընթացքում YES Հայաստանի երեք ներկայացուցիչները` Մարիամ Մանուկյանը, Մանե Ղարիբյանը և Վիկտորիա Ծատուրյանը, մասնակցել են Pomegranate (Նուռ) ծրագրին, որը իրականցվել է Erasmus + ծրագրի շրջանակում` YPIDA Բեռլինի և Kleiner Fratz GmbH.-ի համագործակցության շնորհիվ: YES-ը և YPIDA Բեռլինը համագործակցության երկար պատմություն ունեն և միասին տարբեր ծրագրեր են իրականացրել: Այս անգամ էլ կազմակերպությունները միավորվել …

YES-ի թիմը շատ ուրախ էր կրկին անգամ համագործակցելու YPIDA Բեռլինի գրասենյակի հետ, այս անգամ CONNECTORS ծրագրի շրջանակում, որը առաջարկում էր վերապատրաստում` ուղղված հակամարտությունների լուծման այլընտրանքային ճանապարհների քննարկմանը: Վերապատրաստումը տեղի ունեցավ 2017 թ-ի հունիսի 29-ից հուլիսի 7-ը ընկած հատվածում երեք տարբեր քաղաքներում` Հեբրոն, Բեթլեհեմ և Երուսաղեմ: Ծրագրի մասնակիցները ներկայացնում էին 11 տարբեր երկրներ: Բոլոր 35 մասնակիցները …

YES-ը համագործակցում է Հայաստանի տարբեր մարզերի բավականին մեծ թվով երիտասարդների հետ և աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք փոփոխություն են բերում համայնքներ և բարելավում են համայնքները: 2015-ի ամռանը Տավուշի, Լոռիի և Շիրակի երիտասարդները համայնքային ծրագրեր էին նախաձեռնել իրենց համայնքներում, որոնց շրջանակում երիտասարդները մաքրում էին հուշարձանների, թանգարանների և իրենց դպրոցների կից տարածքները: YES-ի թիմը համակարգում էր ծրագրերը …