Loading...
YES – We Are Youth Empowerment and Sustainability2021-10-23T17:01:52+02:00

Մեր մասին

YES – Երիտասարդության հզորացում և կայունություն (ԵՀԿ) ոչ-կառավարական կազմակերպության հիմնական նպատակն է հզորացնել տարբեր երկրների երիտասարդներին` առաջնային ուշադրության կենտրոնում պահելով Հայաստանի երիտասարդությանը: ԵՀԿ-ն հիմնվել է 2015-ի թվականի օգոստոսին` Հայաստանում և հիմնադրման առաջին իսկ օրվանից անձնական և մասնագիտական զարգացման և աճի հնարավորություններ ստեղծել բոլոր երիտասարդների համար, ինչպես նաև նպաստել նրանց կրթությանը և գիտելիքի ձեռք բերմանը` աշխարհի համար արժանի քաղաքացիների դառնալու համար:

YES-ի ամբողջ թիմը մեծ նվիրումով աշխատում է և ոգեշնչում երիտասարդներին, որպեսզի իրենք էլ իրենց հերթին կառուցեն իրենց ապագան` հոգ տանելով շրջակա միջավայրի և իրենց համայնքների համար: Իր գործունեության 6 տարիների ընթացքում YES-ի թիմը մասնակցել է 7 միջազգային ծրագրերում, որոնք իրականացվել են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Սլովակիայում, Իսրայելում և Գերմանիայում: YES Armenia-ն նաև իրականացրել է 11 ծրագիր ազգային մակարդակով` ամբողջ Հայաստանի տարածքում: Ավելի քան 1200 աղջիկներ և տղաներ մասնակցել են վերապատրաստումների, ինքնազարգացման դասընթացների, համայնքային ծրագրերի, ինչպես նաև ֆոնդահայթայթման նախաձեռնությունների շնորհիվ իրականացրել են իրենց երազանքները: Ֆոնդահայթայթման մեր նախաձեռնությունների հիմնական նպատակն է վերացնել աղքատությունը և հավասար հնարավորություններ ստեղծել բոլոր երիտասարդների համար` անկախ նրանց սոցիալական կարգավիճակից և բնակության վայրից: Ի լրումն բազում զարգացման ծրագրերի, YES-ն շատ արագ արձագանքում է նաև արտակարգ իրավիճակներին և մարդասիրական օգնություն տրամադրում այն ընտանիքներին և անհատներին, ովքեր առավելապես տուժել COVID-19 համաշխարհային համավարակից և Արցախյան պատերազմի ընթացքում:
YES-ում մենք համոզված ենք, որ հենց երիտասարդությունն է հանդիսանում այն շարժիչ ուժը, որը կարող է դրական փոփոխություններ բերել ամբողջ աշխարհում և, այդ իսկ պատճառով, մենք առավելագույնս աջակցում ենք այն բոլոր նախաձեռնություններին, որոնք բարեփոխումներ են բերում երիտասարդության համար և իրենց համայնքներում: Իրագործված ծրագրերը շատ բազմազան են` սկսած զարգացման ծրագրերից, որոնք սոցիալական փոփոխություններ են բերում համայնքներում մինչև փոքր աջակցության ծրագրերը, որոնք ամբողջովին կազմակերպվում և իրականացվում են երիտասադների կողմից: Հաճախ, ԵՀԿ-ի կամավորն են կազմակերպում նման ծրագրեր, որոնց շրջանակում օգնում են սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին` Հայաստանում և նույնիսկ Հայաստանից դուրս:

ԵՀԿ-ի թիմը, կամավորները, ծրագրի մասնակիցները և ծրագրերի շրջանվարտները միասին կարևորել են 7 նպատակները (Աղքատության վերացում, Զրոյական սով, Որակյալ կրթություն, Գենդերային հավասարություն, Մաքուր ջուր և սանիտարական պայմաններ, Գործողություն հանուն կլիմայի և Գործընկերություններ հանուն նպատակների):
Բոլորս միասին` մենք Հայաստանում, մեր գործընկերը տարբեր երկրներում և բոլոր նրանք, ովքեր արժեվորում են Կայուն զարգացման նպատակները, առաջ ենք շարժվում` իրագործելու այն բոլոր փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են իրականացնել մինչև 2030-ը:

ԵՀԿ-ն կրթվելու և զարգալանու մի ամբողջ աշխարհ հնարավորություններ է տալիս բոլոր երիտասարդենրին

0
Երջանիկ մասնակից
0
Ոգեշնչված կամավոր
0
Հաջողված ծրագիր
0
Նվիրյալ հովանավոր
0K
Նվիրատվություն

Մեր արժեքները նպաստում են ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ)

Think Big. Act Bigger!

NO POVERTY

End poverty in all its forms everywhere.

ZERO HUNGER

End poverty in all its forms everywhere.

QUALITY EDUCATION

Ensure inclusive and equitable quality education and promote lifelong learning opportunities for all.

GENDER EQUALITY

Achieve gender equality and empower all women and girls.

WATER and SANITATION

Take immediate actions to combat climate change and its impacts.

CLIMATE ACTIONS

Take immediate actions to combat climate change and its impacts.

PARTNERSHIPS TO ACHIEVE THE GOALS

Strengthen global partnerships to support and achieve the ambitious targets of our 2030 Agenda.

Վերջին հրապարակումները

YES-ում մենք համոզված ենք, որ միասին կարող ենք իրականացնել այն փոփոխությունները, որոնք ցանկանում ենք տեսնել մեր համայքներում և ամբողջ աշխարհում:

Հզորացնող ImPower ծրագիր

Հզորացնող ImPower ծրագիրը «Ո՞րն էր ձեզ համար 2021 թվականի կարևորագույն իրադարձությունը»: – Հարցրեցինք մենք` YES-ի թիմը, ImPower երիտասարդական մենթորական ծրագրի բոլոր 13 մասնակիցներին: Մասնակիցներից յուրաքանչյուրը նշեց, որ իր և իր մենթորի հանդիպումը

Ամանորյա ջերմություն, 2018

Ճիշտ ժամանակն է Ամանորյա ջերմությունը կիսելու: Ամեն Ամանոր ԵՀԿ-ն տոնական տրամադրություն և ջերմություն է բերում Հայաստանի գյուղեր: Շնորհիվ մեր սերտ համագործակցության Տավուշի մարզի համայնքների հետ, մենք գիտենք Այգեպարի, Այգեձորի, Մովսեսի և Չինարի գյուղէրի բոլոր երեխաներին: Այս գյուղերը պարբերաբար տուժում են հարևան երկրի ագրեսիայից և գյուղերի դպրոցները, տները և մանկապարտեժները հայտնվում են կրակոցների տակ: Անկախ նրանից, որ տարբեր մակարդակներով այս գյուղերը աջակցությունե ն ստանում, այնուամենայնիվ երեխաները ունեն հատուկ ուշադրության կարիք: Այդ իսկ պատճառով էլ մենք նախաձեռնել ենք Ամանորյա ջերմություն ծրագիրը:

ՓՈԽԵՆՔ ԿՅԱՆՔԸ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՍԿՍԱԾ

Այնքան ժամանակ, որքան մեր շուրջը գոյություն ունի աղքատությունը, անարդարությունը և անհավասարությունը` ոչ ոք իրականում չի կարող երջանիկ լինել: Միավորվենք հենց այսօր և փոփոխություններ բերենք մեր իրականություն:

Go to Top