Ամանորյա ջերմություն, 2018
Ճիշտ ժամանակն է Ամանորյա ջերմությունը կիսելու:
Ամեն Ամանոր ԵՀԿ-ն տոնական տրամադրություն և ջերմություն է բերում Հայաստանի գյուղեր: Շնորհիվ մեր սերտ համագործակցության Տավուշի մարզի համայնքների հետ, մենք գիտենք Այգեպարի, Այգեձորի, Մովսեսի և Չինարի գյուղէրի բոլոր երեխաներին: Այս գյուղերը պարբերաբար տուժում են հարևան երկրի ագրեսիայից և գյուղերի դպրոցները, տները և մանկապարտեժները հայտնվում են կրակոցների տակ: Անկախ նրանից, որ տարբեր մակարդակներով այս գյուղերը աջակցությունե ն ստանում, այնուամենայնիվ երեխաները ունեն հատուկ ուշադրության կարիք: Այդ իսկ պատճառով էլ մենք նախաձեռնել ենք Ամանորյա ջերմություն ծրագիրը:
Երբ Դուք կիսում եք Ամանորյա ջերմությունը մեկ երեխայի հետ, նա ստանում է`
- ձմեռային տաք հագուստ
- քաղցրավենիք և մրգեր` Ամանորյա թեմաներով
Արեքը` $20
Երբ Դուք ցանկանում եք Ամանորյա ջերմությունը կիսել մեկ ըտանիքի հետ, ապա նրանք ստանում են`
- հագուստների հավաքածու ընտանիկի յուրաքանչյուր անդամի համար (4 հոգուց բաղկացած)
- մեծ քանակությամբ քաղցրավենիք և մրգեր` բոլորի համար
Արժեքը` $70
2018-ի դեկտեմբերին, շնորհիվ մեր 42 հովանավորների մենք կարողացանք Ամանորյա ջերմությունը կիսել Այգեպար, Այգեձոր, Չինարի և Մովսես գյուղերի 128 բալիկների հետ: Մանկապարտեզներ այցելող բոլոր երեխաները Ձմեռ Պապիից ստացան քաղցրավենիքով, շոկոլադով և մրգերով լի տոպրակներ:
Միացեք մեզ և կիսեք Ամանորյա ջերմությունը: Սեր և հոգատարություն նվիրեք Հայաստանի երեխաներին և ընտանիքներին: