Հզորացնող ImPower ծրագիրը

«Ո՞րն էր ձեզ համար 2021 թվականի կարևորագույն իրադարձությունը»: – Հարցրեցինք մենք` YES-ի թիմը, ImPower երիտասարդական մենթորական ծրագրի բոլոր 13 մասնակիցներին: Մասնակիցներից յուրաքանչյուրը նշեց, որ իր և իր մենթորի հանդիպումը որպես տարվա կարևոր իրադարձություններից մեկը:
YES-ը ստեղծել է «ImPower Youth Mentorship» ծրագիրը՝ նպատակ ունենալով ամրապնդելու կապը հայ երիտասարդների և հայ պրոֆեսիոնալների միջև, ովքեր ապրում եմ աշախարհի տարբեր ծայրերում:

YES-ի «ImPower Youth Mentoring» ծրագիրը եզակի հնարավորություն է հայ երիտասարդների համար հանդիպելու և ութ շաբաթ անընդմեջ աշխատելու, շփվելու այն մասնագետների հետ, որոնք հարուստ փորձ ու գիտելիքներ ունեն տարբեր ոլորտներում:
Մեթիները և մենթորները առցանց անհատական հանդիպումներ են անցկացնում և քննարկում կրթության և կարիերայի հնարավորությունները՝ կառուցված YES-ի կողմից տրամադրված ուսումնական պլանով: Բացի այդ, ամեն շաբաթ մենթիները մասնակցում են խմբային հանդիպումներին YES-ի անձնակազմի և հյուր-խոսնակների հետ, որտեղ նրանք ևս նոր գիտեքներ են ստանում, մասնակցում մրցույթների, ներկայացնում են իրենց համայնքները և այլն:

2021 թվականի ծրագրի աշխարհագրությունը բավականին տպավորիչ է եղել. Կահիրեից մինչև Բոստոն, Վանաձորից մինչև Ռոտերդամ, Ջավախքից մինչև Լոնդոն, Արցախից մինչև Վաշինգտոն, Նյու Յորք և ավելին:
Մինչ այժմ «ImPower Youth Mentoring Program»-ը համախմբել է հայ երիտասարդներին երկրի տարբեր մարզերից, ինչպես նաև Արցախից և Ջավախքից: Բացի այդ, ImPower-ը նաև եզակի հնարավորություն ստեղծեց մենթորների համար, ովքեր նոր ծանոթություններ ստեղծեցին, կապեր հաստատեցին` իրենց հետագա աշխատանքի համար:
ImPower-ին կարող են դիմել և մասնակցել հայերեն խոսո բոլոր երիտասարդները, ովքեր 15-17 տարեկան են, և մենթորները՝ սկսած 25+ տարեկանից: Ժամային գոտիները ոչ մի խոչընդոտ չեն հանդիսանում:

Յուրաքանչյուր մենթի-մենթոր աշխատանքային զույգի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել YES Instagram-ի և Facebook-ի էջերում:

Տարածեք այս նյութը, ընտրեք Ձեզ հարթակը

0
Փոխված կյանք

ՓՈԽԵՆՔ ԿՅԱՆՔԸ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՍԿՍԱԾ

Այնքան ժամանակ, որքան մեր շուրջը գոյություն ունի աղքատությունը, անարդարությունը և անհավասարությունը` ոչ ոք իրականում չի կարող երջանիկ լինել: Միավորվենք հենց այսօր և փոփոխություններ բերենք մեր իրականություն: