Ամանորյա ջերմություն, 2018

Ճիշտ ժամանակն է Ամանորյա ջերմությունը կիսելու: Ամեն Ամանոր ԵՀԿ-ն տոնական տրամադրություն և ջերմություն է բերում Հայաստանի գյուղեր: Շնորհիվ մեր սերտ համագործակցության Տավուշի մարզի համայնքների հետ, մենք գիտենք Այգեպարի, Այգեձորի, Մովսեսի և Չինարի գյուղէրի բոլոր երեխաներին: Այս գյուղերը պարբերաբար տուժում են հարևան երկրի ագրեսիայից և գյուղերի դպրոցները, տները և մանկապարտեժները հայտնվում են կրակոցների տակ: Անկախ նրանից, որ տարբեր մակարդակներով այս գյուղերը աջակցությունե ն ստանում, այնուամենայնիվ երեխաները ունեն հատուկ ուշադրության կարիք: Այդ իսկ պատճառով էլ մենք նախաձեռնել ենք Ամանորյա ջերմություն ծրագիրը: